Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնել է «Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումների մեկնարկի ամսաթիվը (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի իններորդ մասի նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականի հուլիսին: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում ասել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը:
Նրա խոսքով՝ ֆիլմի սցենարի աշխատանքներն արդեն ավարտված են:
«Մենք սցենար ունենք, ինչը շատ բան է նշանակում ինձ համար: Նկարահանումները կսկսվեն հուլիսին», - ասել է նա:
Ինչպես հաղորդել է Ջեյ Ջեյ Աբրամսը Սթիվեն Քոլբերտի The Late Show հաղորդման ժամանակ, ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականից ոչ շուտ:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, «Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը սցենար կգրեն ու նոր ֆիլմաշար կնկարահանեն «Աստղային պատերազմների» հիման վրա:










