54 տարեկանում մահացել է Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սրիդևի Կապուրը  

11:11 • 25.02.18

 

54 տարեկանում մահացել է Բոլիվուդի աստղ Սրիդևի Կապուրը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ  դերասանուհին մահացել է Դուբայում:


Հանգուցյալի ընտանիքի փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Պարբերականը նշում է, որ հնդկական կինոարտադրության ոլորտի գերաստղի մահվան լուրի տարածումից կարճ ժամանակ անց իր ցավակցությունն է հայտնել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, որը Կապուրին «Բոլիվուդի վետերան» է անվանել:

Նշվում է, որ Սրիդևի Կապուրը լայն ճանաչում էր ստացել ոչ միայն դերասանական տաղանդի, այլև բոլիվուդյան ֆիլմերում կնոջ ավանդական հեզ կերպարի վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու քաջության համար:

 

 

 

 

 

 

 

54 տարեկանում մահացել է Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սրիդևի Կապուրը