Ռումինական ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» գլխավոր մրցանակի
Գերմանիայում ավարտվել է հեղինակավոր Բեռլինի կինոփառատոնը, որի շրջանակում գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջ» արձանիկին է արժանացել ռումինական «Ինձ չդիպչես» (Touch Me Not) ֆիլմը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ինտիմ կյանքի վերաբերյալ վախերի ու սեքսուալ ազատության նվաճման մասին պատմող ֆիլմի հաղթանակն անակնկալ էր:
Ռեժիսոր Ադինա Պինտիլիի ֆիլմը, որն, ի դեպ, նրա գեղարվեստական դեբյուտն է, գերազանցել է 18 հավակնորդներին՝ այն թվում նաև հանրահայտ ռեժիսոր Վես Անդերսոնի «Շների կղզի» կինոնկարին:
Հայտնի է, որ 3 «Արծաթե արջ» մրցանակներն ստացել են Վես Անդերսոնը (լավագույն ռեժիսոր), Անա Բրունը (լավագույն դերասանուհի) և Էնթոնի Բայոնը (լավագույն դերասան):










