Netflix-ը գնել է Դովլաթովի մասին ֆիլմի ցուցադրության իրավունքը

18:42 • 26.02.18

Netflix առցանց ծառայությունը գնել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի՝ անգլալեզու երկրներում ցուցադրության իրավունքը:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ինչպես նաև սկանդինավյան և մի շարք այլ՝ մոտ 30 երկրներում:

«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրվա մասին՝ 1970-ականների սկզբի Լենինգրադում: Գլխավոր դերը կատարել է սերբ դերասան Միլան Մարիչը:

Netflix-ը գնել է Դովլաթովի մասին ֆիլմի ցուցադրության իրավունքը