Becoming. Միշել Օբաման տեղեկացրել է, որ նոյեմբերին լույս կտեսնի իր հուշագրությունը

12:32 • 26.02.18

Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկին Միշել Օբաման իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին տեղի կունենա իր «խիստ անձնական» հուշագրության շնորհանդեսը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախկին առաջին տիկնոջ հեղինակած գիրքը կոչվելու է Becoming: Այն գրվել է Penguin Random House հրատարակչության հետ կնքված 30 մլն դոլարանոց պայմանագրի շրջանակում:

Հուշագրությունը թարգմանվելու է 24 լեզվով՝ այդ թվում նաև արաբերեն: Դրան կից թողարկվելու է նաև գրքի աուդիո (ձայնային) տարբերակը:

«Այն գրելը խիստ անձնական փորձառություն էր: Ես պատմել եմ արմատներիս ու այն մասին, թե ինչպես Սաութ Սայդից (Չիկագոյի թաղամաս-Tert.am) եկած աղջկան հաջողվեց լսելի դարձնել իր ձայնը: Հուսով եմ՝ ուղևորությունս կոգեշնչի ընթերցողներին, որ իրենք իրենց մեջ քաջություն գտնեն ու դառնան այն, ինչ իրենց համար է նախանշված: Չեմ համբերում, թե երբ եմ իմ պատմությամբ կիսվելու մյուսների հետ»,-Twitter-ում գրել է տիկին Օբաման:

 

Obama teased the book in an Instagram post on Sunday (seen above)

 
 

Becoming. Միշել Օբաման տեղեկացրել է, որ նոյեմբերին լույս կտեսնի իր հուշագրությունը