50 Cent-ը խոստովանել է, որ բիթքոինային միլիոնատեր չէ
Ամերիկյան հայտնի ռեփեր 50 Cent-ը սնանկ ճանաչվելու հարցով դատարան ներկայացրած փաստաթղթում նշել է, որ ինքն իրականում բիթքոինային միլիոնատեր չէ, ինչպես հայտնել էին լրատվամիջոցները:
2017թ. վերջին հայտնի էր դարձել, որ ռեփերը բիթքոինային միլիոնատեր է և 8 մլն դոլար արժողությամբ թվային արժույթ ունի:
Ինչպես նշում է The Verge-ը, հաղորդվել էր, որ նա 8 մլն դոլարին համարժեք բիթքոին էր ստացել 2014թ. թողարկված Animal Ambition ալբոմի համար:
Սակայն 50 Cent-ը դատական փաստաթղթերից մեկում նշել է, որ նա երբևէ բիթքոին չի ունեցել:
«Բայց քանի որ իմ՝ բիթքոինային միլիոնատեր լինելու լուրը տարածվել էր լրատվամիջոցներում ու չէր վնասում ո՛չ իմ, ո՛չ էլ բրենդի հեղինակությանը, ես հարկ չհամարեցի հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունը»,-նշել է ռեփերը:










