Հոլիվուդյան աստղեր, որոնք չեն ներկայացել ստանալու իրենց «Օսկար» մրցանակը (լուսանկարներ)

21:54 • 03.03.18

«Օսկարի» մրցանակաբաշխությունը, թերևս, տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից է, սակայն այն երբեմն սկանդալների և բողոքի արտահայտման հարթակի է վերածվում:

Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով կինոմրցանակի 90-ամյա պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքերը, երբ «Օսկարի» արժանացած հայտնիները բոյկոտել են մրցանակաբաշխությունն ու չեն ներկայացել:   

1.     Մառլոն Բրանդո



Իմանալով, որ կարող է ճանաչվել լավագույն դերասան «Կնքահայրը» ֆիլմում Վիտո Կոռլեոնեի դերի համար, Բրանդոն բոյկոտել է մրցանակաբաշխությունը 1973 թվականին և չի այցելել արարողությանը: Նրա անունից մրցանակն ստացել է բնիկ ամերիկացի ակտիվիստուհի Սաչին Լիթլֆեդերը և ընթերցել է Բրանդոյի ելույթը ֆիլմում բնիկ ամերիկացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

2.     Ռոման Պոլանսկի



Ռեժիսորը մրցանակաբաշխությանը չի այցելել 2003 թվականին, երբ ոսկե արձանիկի դափնեկիր էր դարձել «Դաշնակահարը» ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար: Նրա փոխարեն մրցանակն ստացել է Հարիսոն Ֆորդը:

3.     Մայքլ Քեյն



Դերասանը չի ներկայացել ստանալու իր երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակը, որին արժանացել էր «Հաննան և նրա քույրերը» ֆիլմում դերակատարման համար, քանի որ զբաղված էր մեկ այլ ֆիլմում նկարահանվելով:

4.     Էլիզաբեթ Թեյլոր



Դերասանուհու ամուսին Ռիչարդ Բարթոնը, ով ևս առաջադրված էր միևնույն՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար, կնոջը համոզել էր բաց թողնել 1996-ի մրցանակաբաշխությունը: Նա արդեն 4 անգամ առաջադրվել էր, սակայն չէր շահել, և վախենում էր կրկին պարտվելուց:

5.     Վուդի Ալեն



Ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը երբեք չի այցելել մրցանակաբաշխություններին, նույնիսկ 1978 թվականին, երբ արժանացել էր լավագույն դերասանի կոչմանը: Նա «Օսկարի» այցելել է 2002 թվականին՝ ներկայացնելու սեպտեմբերի 11-ից հետո նկարահանված ֆիլմը, որը նվիրված էր Նյու Յորքին:

6.     Պոլ Նյուման



Բազմիցս առաջադրվելուց հետո 1987-ին Նյումանը «Օսկարի» է արժանանում «Փողերի գույնը» ֆիլմի համար, սակայն չի ներկայանում այն ստանալու՝ ասելով. «Դա ասես նման լինի 80 տարի գեղեցիկ կնոջը սիրահետելուն»:

7.     Քեթրին Հեփբըրն



Իր 4 մրցանակով Քեթրին Հեփբըրնը դեռևս ռեկորդակիր է շահած «Օսկարների» թվով, սակայն նա երբեք չի ներկայացել մրցանակաբաշխությանը՝ բեմում իր մրցանակն ստանալու համար: Իր առաջին ելույթը արարողությանը տեղի է ունեցել 1974-ին, երբ ներկայացնում էր Իրվինգ Թալբերգի անվան մրցանակը:

8.     Բենքսի



Սթրիթ-արտի և գրաֆիտիի խորհրդավոր բրիտանացի վարպետը պարգևատրվել է անանուն: Նրա դեբյուտային «Ելքը՝ հուշանվերների խանութից» ֆիլմը ներկայացվել էր «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Սակայն Բենքսին նշել էր, որ չի կարող մրցանակաբաշխությանն այցելել դիմակով:

9.     Ուիլ Սմիթ



2016-ին Սմիթը հրաժարվել էր ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, թեև առաջադրված չէր: Երկրորդ տարին անընդմեջ բոլոր 20 հավակնորդները սպիտակամորթներ էին:

10.           Էմինեմ



2003-ին շահելով «լավագույն երգ» անվանակարգում «Կորցրու ինքդ քեզ» սաունդթրեքի համար՝ նա չէր ներկայացել ստանալու իր «Օսկարը»: Մրցանակն ստացել էր համահեղինակ Լուիս Ռեստոն: Էմինեմը խոստովանել է, որ հույս չուներ, թե կշահի:

 

Հոլիվուդյան աստղեր, որոնք չեն ներկայացել ստանալու իրենց «Օսկար» մրցանակը (լուսանկարներ)