Օսկար-2018. բուքմեյքերների կանխատեսումները գլխավոր անվանակարգերի համար
2018 թվականի մարտի 4-ի գիշեր լույս 5-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկարի» 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որը երկրորդ տարին անընդմեջ կվարի հայտնի կատակերգու և հաղորդավար Ջիմի Քիմելը:
Մրցանակակիրներին կորոշեն 24 անվանակարգերում, որոնց թվում ամենից հեղինակավորները 4-ն են՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի»:
Կինոակադեմիկոսների քվեարկությունն արդեն ավարտվել է, և հաղթողները որոշվել են, սակայն նրանց անունները կհայտարարվեն միայն մրցանակաբաշխության ժամանակ:
Այս մասին գրելով՝ Корреспондент-ը ներկայացնում է, թե որոնք են ֆավորիտները հավակնորդների շրջանում՝ ըստ բուքմեյքերների:
Հիմնական մրցապայքարը կծավալվի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: William Hill-ի բուքմեյքերները 1.8 գործակցով են գնահատում «Երեք գովազդային վահանակ Էբբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի հաղթելու հավանականությունը, իսկ 2.62 գործակցով՝ «Ջրի ձևը» ֆիլմի:
Լավագույն ռեժիսորի կոչմանն արժանանալու համար պայքարում է 5 ռեժիսոր: Ամենից մեծ շանսեր նրանց թվում ունի Գիլյերմո դել Տորոն «Ջրի ձևը» ֆիլմի համար:
Լավագույն դերասան ճանաչվելու համար բարձր են գնահատվում Հարի Օլդմենի, Դենիել Կալույայի և Տիմոտի Շալամեի հնարավորությունները:
Լավագույն դերասանուհի ճանաչվելու ամենից մեծ հնարավորությունը, ըստ բուքմեյքերների, ունեն Ֆրենսիս ՄաքԴորմանդը և Սիրշա Ռոնանը:










