Հրապարակվել են «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիայի առաջին կադրերը (տեսանյութ)
Ռուս դերասան Իվան Օխլոբիստինն Instagram-ի իր էջում հրապարակել է «Պրոստոկվաշինո» խորհրդային մուլտֆիլմի նոր սերիաների առաջին կադրերը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան հայտարարել էր մինչև տարեվերջ «Պրոստոկվաշինո» սիրված մուլտֆիլմի 8-10 նոր սերիա թողարկելու մտադրության մասին: Ընդհանուր առմամբ, 2018-2020 թվականներին 30 նոր սերիա կստեղծվի:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ Մատրոսկին կատվին նոր սերիաներում կհնչյունավորի Միխայիլ Եֆրեմովը, Շարիկ անունով շանը՝ Գարիկ Սուկաչովը, իսկ քեռի Ֆյոդորին՝ Ալեքսեյ Օնեժենը:
Մուլտֆիլմում երկու նոր կերպար կհայտնվի՝ Քեռի Ֆյոդորի քույրը՝ Վերա Պավլովնան և անհայտ գազանիկ Տամա-Տաման:










