Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին. The Australian

12:20 • 05.03.18

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հայերենով ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնի ժամանակ: Այդ մասին հայտնում է The Australian-ը:


Ամերիկահայ աստղը հայերենով հարցրել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին «Ինչպե՞ս ես», երբ նրանք հանդիպել են փառատոնի ժամանակ: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վարչապետը և Շերը մոտ 10 րոպե տևողությամբ զրույց են ունեցել:


Նշենք, որ Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում՝ հայ գաղթականների ընտանիքում:



 

Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին. The Australian