Թողարկվել է «Քարտերի տնակ» սերիալի 6-րդ սեզոնի թիզերը (տեսանյութ)

13:11 • 05.03.18

Ֆիլմերի և հեռուստաշոուների առցանց ցուցադրությամբ զբաղվող Netflix ընկերությունը թողարկել է «Քարտերի տնակ» հեռուստասերիալի եզրափակիչ՝ 6-րդ սեզոնի թիզերը։ Տեսանյութը հայտնվել է Twitter-ում «Մենք դեռ նոր ենք սկսում» ուղեկցող գրությամբ:

Նոր էպիզոդներում Քևին Սփեյսին չի նկարահանվել, քանի որ դուրս էր մնացել շոուից՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների պատճառով:  

Այս սեզոնի գլխավոր հերոսուհին Քլեր Անդերվուդն է, ում դերը կատարում է Ռոբին Ռայթը: Հայտնի է, որ հեռուստասերիալի վերջին սեզոնը հանրության դատին կհանձնվի այս տարվա աշնանը:
 

 

Թողարկվել է «Քարտերի տնակ» սերիալի 6-րդ սեզոնի թիզերը (տեսանյութ)