«Օսկար-2018»-ի ամենակարճ շնորհակալական խոսքի հեղինակին թանկարժեք հիդրոցիկլ են նվիրել (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը, որը հարուստ է եղել բազմաթիվ դիտարժան պահերով: Դրանցից մեկին անդրադարձել է The Verge-ը՝ մանրամասնելով, որ մրցանակակիրներից մեկը երեկոյի ամենակարճ շնորհակալական խոսքի համար «Օսկար»-ի կազմակերպիչներից թանկարժեք հիդրոցիկլ է ստացել:
Սովորաբար, «Օսկար»-ի մրցանակակիրները, չկարողանալով զսպել հույզերը, հանդես են գալիս երկարաշունչ ճառերով ու ելույթներով, ուստի`կազմակերպիչները դա կանխելու նպատակով նախապես հայտարարել էին, որ ամենակարճ շնորհակալական խոսքի հեղինակին հիդրոցիկլ են նվիրելու:
Արդյունքում «Անտեսանելի թել» ֆիլմի կոստյումների դիզայներ Մարկ Բրիջսն ամենակարճ ելույթն է ունեցել ու երեկոյի վերջում ստացել խոստացված նվերը, որն արժե 18.000 դոլար:
![]()
![]()










