«Օսկար-2018»-ի կարմիր գորգին հայտնված «ամենաանճաշակ» աստղերը՝ ֆոտոշարքով
Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է 90-րդ անգամ:
Կարևորագույն մշակութային իրադարձություն լինելուց զատ, այն նաև հրաշալի առիթ էր հոլիվուդյան աստղերի համար ևս մեկ անգամ կարմիր գորգին հայտնվելու և իրենց անթերի տեսքով երկրպագուներին հիացնելու համար:
Սակայն ոչ բոլոր աստղերին է հաջողվել փայլել անթերի ճաշակով: Օրինակ՝ Սալմա Հայեքը, Էմմա Սթոունը, Վուփի Գոլդբերգը, Պաս Վեգան, Քելի Ռիփան և մի շարք հայտնիներ ներառվել են վատագույն հագնվածների ցանկում, գրում է dailymail.co.uk-ը։
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նրանցից մի քանիսին.
Լինդսի Վոն

Սալմա Հայեք

Բլանկա Բլանկո

Սենթ Վինսենթ

Վուփի Գոլդբերգ

Էմմա Սթոուն

Քելի Ռիփա

Պաս Վեգա











