Հեռուստասերիալների սիրված դերասանները՝ տարիներ առաջ և այժմ (լուսանկարներ)

16:32 • 06.03.18

Ժամանակին բոլորս սրտի թրթիռով ենք սպասել մեր սիրած հեռուստասերիալների ցուցադրությանը, և բոլորս էլ ունեցել ենք սիրելի դերասաններ։

Ակնհայտ է, որ հեռուստասերիալներ ու ֆիլմեր դիտելու համար մեզ մոտիվացրել է ոչ միայն հետաքրքիր սյուժեն, այլ նաև՝ գեղեցիկ ու գրավիչ դերասանները:

Big Picture-ը վերհիշել է դերասանների, որոնց մենք սիրում էինք տարիներ առաջ և որոնք մինչ օրս չեն կորցրել գրավչությունը.



Ջուլիան ՄքՄեհոնը Քոուլի դերում, «Հմայվածները» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 49 տարեկան է:



Ֆակունդո Արանան Իվո Դի Կառլոյի դերում, «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 45 տարեկան է:

 

Թոբիաս Մորետին Ռիխարդ Մոզերի դերում, «Կոմիսար Ռեքս» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 58 տարեկան է:

 

Մեթ Լեբլանը Ջոուի Թրիբիանիի դերում, «Ընկերներ» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 50 տարեկան է:

 

Թոմ Ուելինգը Քլարկ Քենտի դերում, «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 40 տարեկան է:

 

Ադոլֆո Մարտինեսը Քրուզ Կաստիլիոյի դերում, «Սանտա Բարբարա» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 69 տարեկան է:

 

Դևիդ Դուխովնին Ֆոքս Մալդերի դերում, «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալ: Այժմ դերասանը 57 տարեկան է:

Հեռուստասերիալների սիրված դերասանները՝ տարիներ առաջ և այժմ (լուսանկարներ)