Սերը մանրուքների մեջ է. հարավկորեացի նկարչի ջերմացնող աշխատանքները՝ ֆոտոշարքով (նկարազարդումներ)

13:24 • 06.03.18

Վերջերս համացանցում տարածվել են սիրային հարաբերություններին նվիրված նկարազարդումներ, որոնք ներկայացնում են ոչ միայն զույգերի կապվածությունը, այլ նաև նրանց առօրյան և առաջին հայացքից աննշան թվացող մանրուքները:

Այսպես, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում բնակվող նկարիչը, որը հայտնի է համացանցի օգտատերերին gyung ծածկանվամբ, ջերմացնող նկարազարդումներով պատմել է «սիրո պարզ հեքիաթներ և ներկայացրել հարազատ մարդ ունենալու ուրախությունը»:

Ինչպես նշում է Bored Panda-ն, հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հեշտությամբ կգտնեն իրենց Կյու Յոն Լիի նկարազարդումներում, իսկ միայնակները կոգեշնչվեն և կցանկանան գտնել իրենց սիրելիին:

Կյու Յոն Լիի խոսքով՝ ինքն արդեն մի տարի զբաղվում է նկարազարդումներով՝ ոգեշնչվելով իրական կյանքի իրավիճակներից:

«Այո, բոլոր աշխատանքներս մեր մասին են. նա իմ կյանքի հսկայական մասն է: Երբեմն մարդիկ չեն կարողանում արտահայտվել բառերով, ահա թե ինչու ես սիրում եմ խոսել նկարներով: Սա մեր թանկարժեք պատմությունն է. մենք հանդիպեցինք երեք տարի առաջ և այս ամիս ամուսնացանք: Այժմ նա մտածում է, որ պետք է հնարավորինս շատ «նյութեր» տրամադրի իմ աշխատանքների համար», - պատմել է նկարիչը:

 

 

 

Սերը մանրուքների մեջ է. հարավկորեացի նկարչի ջերմացնող աշխատանքները՝ ֆոտոշարքով (նկարազարդումներ)