«Օսկար-2018»-ի հեռարձակումն ունեցել է վերջին 10 տարվա ընթացքում դիտելիության ամենացածր մակարդակը
Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2018» կինոմրցանակաբաշխությունը, որն այս տարի դիտել է 26.5 մլն մարդ:
Ինչպես նշում է deadline.com-ը, վերջին 10 տարվա ընթացքում սա մրցանակաբաշխության դիտելիության ամենացածր մակարդակն է եղել:
Այս ցուցանիշը 20%-ով ցածր է 2017թ. «Օսկար»-ը դիտած հեռուստադիտողների թվից: Հայտնի է, որ նախորդ տարի մրցանակաբաշխությունը դիտել էր 33 մլն մարդ:
Նշվում է, որ մրցանակաբաշխության հեռուստալսարանը տարեցտարի նվազում է այն պարզ պատճառով, որ Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիան սկսել է ավելի հաճախ պարգևատրել ոչ այդքան շահութաբեր ֆիլմերը:
Հիշեցնենք, որ տարվա ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը:










