Լավագույն դերասանուհի ճանաչված Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են «Օսկար» արձանիկը (լուսանկարներ, տեսանյութ)

10:11 • 06.03.18

Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը, որից ավելի ուշ արձանիկը գողացել են:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքին:

«Օսկար»-ը գողացողը ոմն Թերի Բրայանթն է, որն արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից: Նրան սպառնում է 1 տարվա ազատազրկում:

Հայտնի է, որ Բրայանթն առանց կաշկանդվելու բոլորին ցույց է տվել գողացված արձանիկն ու առաջարկել ձեռք տալ դրան, լուսանկարվել հետը:

Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները նկատել են նրան:

Պարբերականը մանրամասնում է, որ գողացված արձանիկը հայտնաբերվելուց հետո հանձնվել է «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Գարի Օլդմանին, որն էլ շտապել է «Օսկար»-ը հանձնել իրական տիրուհուն՝ 60-ամյա ՄքԴորմանդին:

 

Fargo-tting something: An ecstatic McDorman could not conbtain her excitement when Oldman appeared with her award (above)

The dopest hour: Gary Oldman returned Frances McDormand's Oscar (above with both trophies) after it was swiped by a celeb-obsessed guest at the Governor's Ball 

Arrested: Terry Bryant (above with McDormand's Oscar), has now been charged with Felony Grand Larceny

 

Լավագույն դերասանուհի ճանաչված Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են «Օսկար» արձանիկը (լուսանկարներ, տեսանյութ)