Բեյոնսեն ու Ջեյ Զին համատեղ համերգային շրջագայության կմեկնեն
Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներ՝ ամուսիններ Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին պատրաստվում են համատեղ համերգային շրջագայության մեկնել, հայտնում է The Daily Mail-ը:
Երեսունվեցամյա Բեյոնսեն ու նրա 48-ամյա ամուսինը վերջին անգամ միասին համերգային շրջագայության էին մեկնել 2014թ.: Նրանք 6 շաբաթում 19 շոու էին կազմակերպել՝ վաստակելով 96 մլն դոլար:
Հայտնի է, որ շրջագայության ժամանակ աստղային ծնողներն իրենց հետ են վերցնելու 3 երեխաներին՝ 6-ամյա Բլյու Այվիին, 8 ամսական զույգեր Սըրին և Ռումիին:
Նշվում է, որ շրջագայության առաջին համերգը տեղի է ունենալու հուլիսի 30-ին՝ Ֆիլադելֆիայում:
E! News-ի փոխանցմամբ՝ Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին են բեմ դուրս գալու ու անչափ ոգևորված են այդ կապակցությամբ:
«Սա լավագույն ընտրությունն է նրանց ընտանիքի համար: Նրանք բոլորով կճամփորդեն ու հաճույք կստանան ընտանեկան ժամանցից»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:










