Չինաստանում շունը բեմադրության ժամանակ հարձակվել է դերասանի վրա, որը մինչև վերջ շարունակել է խաղալ (տեսանյութ)

13:20 • 07.03.18

Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որի հերոսները չինական օպերային թատրոնի դերասանն ու նրան կպած շունն են:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է չորքոտանին բեմ մտնում ու սկսում քաշքշել խաղացող դերասաններից մեկի հագուստից:

Չնայած, որ շունն անդադար քաշել է հագուստից, այնուհանդերձ՝ դերասանը, որն իր գործի իրական նվիրյալն էր, անտեսել է կենդանուն ու շարունակել խաղալ:

Նշվում է, որ ուշագրավ տեսանյութը համացանցում հազարավոր դիտումներ է ունեցել:

 

Չինաստանում շունը բեմադրության ժամանակ հարձակվել է դերասանի վրա, որը մինչև վերջ շարունակել է խաղալ (տեսանյութ)