Մանկական հայացք. նորվեգաբնակ լուսանկարչի փողոցային կադրերը՝ ֆոտոշարքով
Նորվեգիայում բնակվող իսպանացի լուսանկարիչ Պաու Բուսկատոն երկար ժամանակ զբաղվում է փողոցային լուսանկարչությամբ. նրա աշխատանքները գրավում են իրենց անմիջականությամբ և անսպասելի մանրուքներով, որոնք հիշվող են դարձնում յուրաքանչյուր կադր:
Ինչպես նշում է Bored Panda-ն, աշխատելու ընթացքում Բուսկատոն «փայփայում է իր ներսում գտնվող մանկանը և փորձում ընդմիշտ պահպանել նրան իր մեջ»:
Լուսանկարչի խոսքով՝ իր նպատակն աշխարհը մանկական երևակայության պրիզմայով ներկայացնելն է:
«Փողոցային լուսանկարներ անելիս միշտ ազատ եմ թողնում ինձ՝ չփորձելով հետևել որևէ հստակ ուղղության կամ թեմայի: Սա մի շատ բաց գործընթաց է, որի համար պահանջվում է մեծ ուշադրություն և թարմ հայացք, քանի որ պետք է տեսնել ամենօրյա իրերը ոչ թե այնպես, ինչպես դրանք կան, այլ այնպես, ինչպես դրանք կարող են դառնալ լուսանկարելուց հետո», - ասել է Բուսկատոն:



























