«Աստղային պատերազմների» Լյուկ Սքայուոքերի դերակատարն աստղի է արժանացել Փառքի ծառուղում (լուսանկարներ, տեսանյութ)

15:06 • 09.03.18

Ամերիկացի դերասան Մարկ Հեմիլը, որը հայտնի է «Աստղային պատերազմներ» կինոսագայում ջեդայ Լյուկ Սքայուոքերի դերով, աստղի է արժանացել հոլիվուդյան Փառքի ծառուղում: Այս մասին ասվում է կինոսագայի պաշտոնական Twitter-ում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 66-ամյա Հեմիլի հետ հանդիսավոր արարողությանն են եկել նրա գործընկերները՝ կինոսագայում Հան Սոլոյի դերասակատար Հարիսոն Ֆորդը և ռեժիսոր Ջորջ Լուկասը: Ընդհանուր առմամբ, հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել 2.500 հանդիսատես:

Հարիսոն Ֆորդն ափսոսանք է հայտնել, որ այդ օրն արքայադուստր Լեայի դերակատարը՝ Քերի Ֆիշերը, իրենց կողքին չէր:

«Այսօրվա մասին մտածելիս շատ եմ ափսոսում, որ մեր եռյակի անդամներից մեկը մեզ հետ չէ, սակայն ես զգում եմ նրա ներկայությունը», - ասել է Ֆորդը:

Հիշեցնենք, որ Քերի Ֆիշերը մահացել է 2016 թվականի դեկտեմբերին՝ 60 տարեկանում:

 

 

«Աստղային պատերազմների» Լյուկ Սքայուոքերի դերակատարն աստղի է արժանացել Փառքի ծառուղում (լուսանկարներ, տեսանյութ)