Puma-ն խորհրդային մուլտֆիլմների հերոսների պատկերներով մարզակոշիկներ կթողարկի
Մարզական պարագաներ արտադրող Puma ընկերությունը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ մարզակոշիկների հատուկ հավաքածու կթողարկի՝ խորհրդային մուլտֆիլմների հերոսների կերպարներով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կինոստուդիայի ներկայացուցչին:
«Սա Puma-ի պատմության մեջ առաջին նմանօրինակ փորձն է ռուսական շուկայում համագործակցություն իրականացնելու առումով: Մեզ համար շատ հաճելի է, որ գործընկերը հենց մենք ենք դարձել: Անկասկած, դա նշանակալի իրադարձություն է նորաձևության ոլորտի համար», - գործակալությանն ասել է «Սոյուզմուլտֆիլմի» PR-տնօրենը:
Ինչպես նշվում է, որ նոր շարքի մարզակոշիկների վրա պատկերված կլինեն Ну, погоди մուլտֆիլմի գայլն ու նապաստակը, «Վինի Թուխի» խոզուկը և այլ սիրված հերոսներ:










