Դմիտրի Խվորոստովսկին հետմահու արժանացել է BraVo միջազգային երաժշտական մրցանակի
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հետմահու արժանացել է BraVo միջազգային երաժշտական մրցանակի՝ «Տարվա դասական ալբոմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է Известия-ն, մրցանակը շնորհվել է բարիտոնի վերջին ձայնագրության՝ Վերդիի «Ռիգոլետո» օպերայի համար:
Latin Grammy ակադեմիայի անդամ Ֆերնանդո Կաստելարի ձեռքից արձանիկն ստացել են երգչի ծնողները:
«Դմիտրին մեր սիրելի օպերային երգիչն էր, սիրող ամուսին և որդի: Նա ապրում է մեր սրտերում: Դմիտրին արժանի է աշխարհի բոլոր մրցանակներին», - աղբյուրը մեջբերում է Կաստելարին:
2018 թվականի մրցանակը Խվորոստովսկուն է շնորհվել որպես «գնահատանքի և հարգանքի տուրք հայտնի երգչին»:
Հիշեցնենք, որ Դմիտրի Խվորոստովսկին կյանքից հեռացել է 2017-ի նոյեմբերի 22-ին՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետ: Վերջինս 55 տարեկան էր:










