Ստամբուլում տեղի է ունեցել հայկական պարերին նվիրված մեծ համերգ (տեսանյութ, լուսանկարներ)

14:02 • 12.03.18

Ստամբուլի «Կոնգրես» համերգային սրահում նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի հայկական հայտնի պարային խմբերից «Մարալ» համույթի և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համատեղ համերգը, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լույս»-ը:

«Շուրջ 200 հոգուց բաղկացած «Մարալ»-ը հայկական պարային անսամբլ է, որը շարունակում է ապրեցնել ու տարածել անատոլիական և հայկական մշակույթը: Նրանք այս անգամ էլ այս մեծամասշտաբ համերգով բեմ են բարձրանում հանուն բարեկամության»,- համերգն այսպես է մեկնաբանել թուրքական Dogan TV հեռուստաալիքի թուրք մեկնաբան Ահմեդ Հաքանը:

Համերգին ներկա են գտնվել հայ, թուրք և այլ ազգերի բազմաթիվ գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Միջոցառումը լուսաբանվել է տեղի թե՛ հայկական, թե՛ թուրքական լրատվամիջոցների կողմից:

Համացանցում տարածված տեսանյութերից մեկից նաև պարզ է դարձել, որ պոլսահայերը համերգի ընթացքում սուլոցներով ու տարբեր վանկարկումներով բոյկոտել են համերգին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ներկայությունը:

 

 





Image may contain: one or more people, people on stage, night, concert and indoor

Image may contain: one or more people, people on stage, people dancing, shoes and indoor

Image may contain: one or more people, people on stage, night and crowd

Image may contain: one or more people, people on stage and night

Image may contain: one or more people, people on stage, night, concert and indoor

Image may contain: one or more people, people on stage, people dancing, crowd and indoor

Ստամբուլում տեղի է ունեցել հայկական պարերին նվիրված մեծ համերգ (տեսանյութ, լուսանկարներ)