Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը
Մոսկվայում 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Տաբակերկա» թատրոնի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ 82-ամյա Տաբակովի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին տեղեկություն էր հայտնվել դեկտեմբերի 25-ին:
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, նրան հոսպիտալացրել էին, ինչից հետո դերասանի մոտ արյան վարակ էր ախտորոշվել: Այն ժամանակ դերասանին միանգամից վիրահատել էին:
Հավելենք, որ Տաբակովը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան 17 ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ'Արտանյանն ու 3 հրացանակիրները», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն:










