ԵՄ-ն սփիներն ընդգրկել է վտանգավոր ապրանքների ցանկում

16:38 • 13.03.18

Եվրամիությունը վտանգավոր ապրանքների ցանկ է կազմել, որում հայտնվել են նաև սփիներ խաղալիքները, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Կասկածելի ապրանքների վերաբերյալ եվրոպական արագ արձագանքման համակարգի 2017 թվականի զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ սփիները կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը. առավել մեծ վտանգ են ներկայացնում լուսարձակող սփիներները, քանի որ դրանց փոքրիկ կոճականման մարտկոցները կուլ տալու դեպքում երեխայի մոտ կարող են այրոցներ առաջանալ կերակրափողում և աղիներում:

Երեխաների համար վտանգավոր են նաև խաղալիքի հեշտորեն առանձնացվող փոքրիկ մասնիկները:

Սփիներն աշխարհում մեծ տարածում գտած խաղալիք է, որը հնարավոր է անընդմեջ պտտեցնել՝ բռնելով խաղալիքի մեջտեղի՝ անշարժ հատվածից: Դրա գործարկման համար բավական է միայն թեթև հպվել դրան մատով: