«Քարերի պոեզիան` Անին». Ստամբուլում պատմական Անիի կոթողների թեմայով ցուցահանդես և կոնֆերանս է կազմակերպվել

14:01 • 14.03.18

Ստամբուլում պատմական Անիի ճարտարապետական կոթողների թեմայով ցուցահանդես և կոնֆերանս է կազմակերպվել, այս մասին հայտնում է Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Նախօրեին բացված և «Քարերի պոեզիան`Անին. ճարտարապետական գանձարան մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 29-ը:

Այստեղ տեղ են գտել Արա Գյուլերի, Մուրադ Գերմենի, Մարտին Մանուկյանի և Վեդաթ Աքչագյոզի հեղինակած լուսանկարները, ինչպես նաև ռեժիսորներ Ումիթ Քըվանչի, Էնգին Աքհիսարի և Նեսլիհան Կոյունջուի արած տեսանկարահանումները:

Հայտնի է, որ աշխատանքներում ներկայացված են 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ներառված բազմաթիվ հուշակոթողներ:

Այսօր էլ նախատեսվում է նույն ծրագրի շրջանակում «Անի. համաշխարհային մշակույթի ժառանգություն Թուրքիայում» խորագրով կոնֆերանս Ստամբուլի նշանավոր «Ջեզայիր» սրահում: Դրան կմասնակցեն Նորվեգիայի Մշակութային ժառանգության ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն Քարստեն Փալուդան-Մյուլլերը, ինստիտուտի փոխնախագահ Արմեն Ղազարյանը, թուրք ճարտարապետ Յավուզ Օզքայան և լուսանկարիչ Վեդաթ Աքչագյոզը:

 

 



Depo’da bir dünya mirası sergisi

«Քարերի պոեզիան` Անին». Ստամբուլում պատմական Անիի կոթողների թեմայով ցուցահանդես և կոնֆերանս է կազմակերպվել