Ռուբեն Վարդանյանը գլխավորել է «Ռուսաստանի տարվա գործարար գիրք» մրցույթի ժյուրին
«Ռուսաստանի տարվա գործարար գիրք» ամենամյա մրցույթի փորձագիտական ժյուրին գլխավորել է հայ գործարար Ռուբեն Վարդանյանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
«Մրցույթի փորձագիտական ժյուրին, որը կորոշի անվանակարգերից յուրաքանչյուրում երեք լավագույն գրքերը, գլխավորում է ձեռնարկատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը»,- հայտնել է լրատվամիջոցը:
«Ռուսաստանի տարվա գործարար գիրք» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի օրերին:
PwC խորհրդատվության և աուդիտի ոլորտում ծառայություններ առաջարկող ընկերությունների միջազգային ցանցի մրցույթում հաղթանակի հավակնող 10 թեկնածուների ցանկը երեքշաբթի փոխանցվել է փորձագիտական ժյուրիին: Լավագույն գրքերի ընտրությանն այս տարի մասնակցել է մոտ 9 հազար մարդ: Ինտերնետային քվեարկության արդյունքներով ներկայացվել էր ավելի քան 60 թեկնածու «Ռուս հեղինակի լավագույն գիրք» և «Օտարազգի հեղինակի լավագույն գիրք» անվանակարգերում:










