Մայլի Սայրուսից 300 մլն դոլար են պահանջում երգ «գողանալու» համար

15:30 • 14.03.18

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսից և նրա RCA Records լեյբլից 300 միլիոն դոլար են պահանջում՝ մեղադրելով երգի գողության համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի դատարան հայց է ներկայացրել ճամայկացի երաժիշտ Մայքլ Մեյը, որը ելույթ է ունենում Flourgon ծածկանվան ներքո:

Մեյի պնդմամբ՝ 2013 թվականին թողարկված և Սայրուսին մեծ հայտնիություն բերած We Can't Stop երգը շատ է հիշեցնում We Run Things երգը, որն ինքը ձայնագրել է 1988 թվականին:

Նրա խոսքով՝ իր երգը սիրում են ռեգգիի սիրահարներն ամբողջ աշխարհում:

Նշվում է, որ Սայրուսի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:

 

 

Մայլի Սայրուսից 300 մլն դոլար են պահանջում երգ «գողանալու» համար