Լիտվացի դիզայներները կերպարանափոխել են ռեստորանի զուգարանը՝ բազմաբնակարան շենքի տեսք տալով պատերին (լուսանկարներ)

18:44 • 15.03.18

Շատերի համար բաղնիքում կամ զուգարանում գտնվելը ձանձրալի է, ահա թե ինչու ոմանք պարտադիր իրենց հետ են վերցնում սմարթֆոններ կամ այլ սարքեր՝ ժամանակ սպանելու համար:

Լիտվայի Կաունաս քաղաքում գտնվող Galeria Urbana ռեստորանի այցելուները չեն բախվում այս խնդրին. հաստատության զուգարանի պատերը կարելի է զննել որպես արվեստի գործեր:

Bored Panda-ն գրում է, որ Galeria Urbana–ի սեփականատերերը խնդրել են դիզայներներին թարմացնել զուգարանի ինտերիերը՝ չհեռացնելով պատերի հին սալիկները:

Նշվում է, որ դիզայներները լուսանկարել են Կաունասի շենքերը, սթիքերներ պատրաստել այդ պատկերներով և փակցրել դրանք սալիկների վրա, ինչի շնորհիվ այժմ պատերը նմանվում են բազմաբնակարան շենքերի:

Լիտվացի դիզայներները կերպարանափոխել են ռեստորանի զուգարանը՝ բազմաբնակարան շենքի տեսք տալով պատերին (լուսանկարներ)