Կալիֆորնիայում ուսուցիչը զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով վնաս է հասցրել 3 աշակերտի
ԱՄՆ Կալիֆորնա նահանգում ուսուցիչը վնասել է 3 աշակերտի՝ հասարակական անվտանգության դասի ժամանակ զենքն անզգուշորեն օգտագործելու հետևանքով, այս մասին հաղորդում է KTVU հեռուստաալիքը:
Ուսուցիչ Դենիս Ալեքսանդերը միևնույն ժամանակ հանդիսանում է ոստիկանության աշխատակից, ինչպես նաև Սիսայդ քաղաքի քաղաքապետի տեղակալ: Ըստ հեռուստաընկերության հաղորդած տեղեկության՝ դասի ժամանակ Ալեքսանդերը զենքն ուղղել է առաստաղին և պատահաբար կրակոց արձակել: Դրա հետևանքով 3 աշակերտ տուժել է։ Սակայն դեռևս չի հստակեցվում՝ նրանք բոլորը տուժել են գնդակից, թե առաստաղից ընկած բեկորներից: Բարեբախտաբար, դպրոցականների ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:
Հայտնի է, որ Ալեքսանդերը ժամանակավորապես հեռացվել է ուսուցչի և ոստիկանի պաշտոնից, մինչև հետաքննության ավարտը:
Կալիֆորնիայում արգելված է զենքի կրումը դպրոցներում, սակայն ոստիկանության որոշ սպաների համար, որոնք ունեն համապատասխան թույլտվություն, կարող են արվել բացառություններ:










