Versace նորաձևության տունը հրաժարվել է բնական մորթու օգտագործումից
Հանրահայտ Versace նորաձևության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչեն «1843» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է հագուստի ու նորաձև պարագաների արտադրության գործում բնական մորթուց հրաժարվելու որոշման մասին:
«Բնական մորթի՞: Ես այլևս դրան չեմ մասնակցում: Չեմ ուզում սպանել կենդանիներին նորաձևություն ստեղծելու համար: Դա սխալ է»,-ասել է Վերսաչեն:
Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ բնական մորթու օգտագործումից հրաժարվելու մասին էին հայտարարել ամերիկյան Michael Kors, Jimmy Choo, Calvin Klein, Hugo Boss, Ralph Lauren, իտալական Armani և Gucci նորաձևության տները:
Հայտնի է, որ Versace-ն դասվում է այն նորաձևության տների շարքին, որոնք իրենց հավաքածուներում մեծ քանակությամբ բնական մորթի են օգտագործում:










