Պուտինն ասել է՝ ինչն է իրեն երջանկացնում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» վավերագրական ֆիլմի երկրորդ մասում տված հարցազրույցում պատմել է՝ ինչն է երջանկացնում իրեն, հաղորդում է «РИА Новости»-ն:
Նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհընկալումը, ահա թե ինչու նաև՝ երջանկության մասին իր պատկերացումը:
«Սակայն ինձ համար դա այսօր, անշուշտ, մեծ առաջադրանքներ, նպատակներ ձևակերպելն է, այդ նպատակներին հասնելու և դրանց ուղղությամբ գնալու հնարավորությունը», - պարզաբանել է նա:
Նախագահը նաև նշել է, որ ինքը բավականություն է զգում, երբ հասնում է իր նպատակներին՝ չնայած բոլոր դժվարություններին:
Հիշեցնենք, որ նույն ֆիլմում Պուտինն ասել է, որ 2019 թվականին Ռուսաստանն առաքելություն կուղարկի Մարս մոլորակ, իսկ ապագայում ռուս մասնագետները կփորձեն վայրէջքներ կատարել Լուսնի բևեռներում:










