Պուտինը 1996թ. Պետերբուրգի քաղաքապետարանից հեռանալուց հետո մտածել է տաքսու վարորդ աշխատելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրեյ Կոնդրաշովի վավերագրական ֆիլմի երկրորդ հատվածում պատմել է իր կյանքի ժամանակահատվածի մասին, երբ Անատոլի Սոբչակը 1996 թվականի ամռանը պարտություն կրեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններում, գրում է life.ru-ն:
Այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պուտինը հրաժարական տվեց և փաստացիորեն անգործ մնաց: Երկրի նախագահի խոսքով՝ դա բարդ շրջան էր, և նա անգամ մտածում էր իր ընտանիքը պահելու համար տաքսու վարորդ աշխատելու տարբերակի մասին:
«Ես մտածում էի՝ ի՞նչ անել, գուցե տաքսի՞ վարել: Ես չեմ կատակում, ինչ պետք է անեի, երկու փոքր երեխա ունեի: Այդ պատճառով երբ առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա և զբաղվել նախագահի գործերի կառավարման վարչությունում իրավաբանական հարցերով՝ համաձայնեցի և եկա»,- պատմել է նա:










