Ռուսաստանում տեղի են ունեցել նախընտրական վերջին հեռուստաբանավեճերը

10:21 • 15.03.18

Ռուսաստանում տեղի են ունեցել նախընտրական վերջին հեռուստաբանավեճերը, որն ընտրողները կկարողանան դիտել հինգշաբթի, սակայն քննարկումը ռադիոյով կկարողանան լսել նաև ուրբաթ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Քաղաքագետները միակարծիք են այն հարցում, որ այս ընտրություններին քիչ են լավ բանախոսները, իսկ արևմտյան օրինակը, որը քննարկումը համատեղում է հեռուստատեսային շոուի հետ, դեռ չի հաջողվել: Այդ ձևաչափը Ռուսաստանում դժվար է աշխատում, գրում է լրատվամիջոցը:


Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին: