Սենեգալում ուղղաթիռ է կործանվել, 13 մարդ համարվում է անհետ կորած
Սենեգալի հարավ-արևմուտքում երկրի բանակին պատկանող ուղղաթիռ է կործանվել։ Փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած 7 մարդու, 13-ը համարվում են անհայտ կորած, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Մասսիրա գյուղից քիչ հեռու՝ Ֆատիկ շրջանում: Ըստ լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ ուղղաթիռում եղել է 20 մարդ, որոնցից 4-ը՝ անձնակազմի անդամներ:
Իշխանությունների հաղորդմամբ՝ 7 մարդ դուրս է բերվել ջրից, 13-ի մասին տեղեկություն դեռևս չկա:
Ուղղաթիռի կործանման տարածքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:










