Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել դատարան

12:31 • 15.03.18

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանին չեն տեղափոխել դատական նիստերի դահլիճ, նրա ինքնազգացողությունը վատացել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Նրան պետք չի տեղափոխել դատարան, որովհետև այստեղ Կարո Եղնուկյանի ճնշումը բարձրանում է: Քրեակատարողական կենտրոնում նրա ճնշումը չի բարձրանում, իսկ դատարանում բազմիցս բարձրացել է: Նա նիստերի դահլիճ չտեղափոխվեց, և դատարան շտապօգնություն է հրավիրվել»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանն ասաց, որ դատարանը բազմիցս մերժել է Կարող Եղնուկյանին դատարան չտեղափոխելու միջնորդությունը. «Այսօր կրկին միջնորդություն եմ ներկայացնելու, որ կամ Կարո Եղնուկյանի մասով գործն անջատեն կամ գրավ կիրառեն»:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: