«Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտում կրակոցներ արձակած անձինք ներկայացել են բաժին, հրազենն ու փամփուշտներն առգրավվել են. ոստիկանություն

15:00 • 15.03.18

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն իր մոտ ապօրինի պահվող, ընկերոջը` 1982 թ. ծնված Ա. Ա.-ին պատկանող որսորդական ակոսափող հրազենով որս անելու նպատակով սահմանային գոտում արձակել է կրակոցներ:

Հ.Կ.-ի մոտ հայտնաբերվել է նաև 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Հրազենն ու փամփուշտներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Նշված անձինք ներկայացել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է քննություն: