ՌԴ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկում է իր մի շարք գործընկերների՝ այդ թվում տարածաշրջանի երկրների հետ. Զախարովա (տեսանյութ)
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկում է իր մի շարք գործընկերների հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Լրագրողը նշել է, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ ռուս-թուրքական օրակարգում միշտ առկա է Անդրկովկասում իրավիճակի հարցը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործըկերների հետ, խոսքը և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, և՛ տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է և դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում»,- ասել է Զախարովան:










