Ժիրինովսկին մեկնաբանել է նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ Սոբչակի արտասվելը (տեսանյութ)

11:56 • 15.03.18

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից նախագահ թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոններին՝ այդկերպ մեկնաբանելով հեռուստաբանավեճի ընթացքում «Քաղաքացիական նախաձեռնությունից» նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի արտասվելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Եթե ռուս քաղաքական գործիչը պատրաստ չէ կոշտ կանոնների, նա ավելի լավ է՝ կարիերա չսկսի»,- ասել է Ժիրինովսկին Telegram-ի իր էջում:


Քաղաքական գործիչը նշել է, որ շատ ավելի հեշտ է հարցեր տալ որպես լրագրող կամ նկարահանվել ժամանցային շոուներում, որովհետև դրանց ժամանակ ոչ մեկ չի վիրավորի:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Քսենիա Սոբչակն արտասվել է նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ և հեռացել տաղավարից: Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաբանավեճի ժամանակ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը մյուս թեկնածուներին մեղադրել է իրեն անընդմեջ ընդհատելու և իրենց անհարգալից պահելու համար: Հեռուստաբանավեճի ավարտին Սոբչակը հուզվել է և հեռացել տաղավարից: