ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
17:40
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին բախվել են Lada 2121 մակնիշի 334 AA 01 (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Մ.) և Zil 130 մակնիշի 35 AN 316 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Lada 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մ.-ին և ուղևոր՝ 1952 թ. ծնված Հ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
---------------------------------------------------------------
Մարտի 16-ին՝ ժամը 17:27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Միջադեպի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










