Դոնալդ Թրամփի ավագ որդին ու հարսն ամուսնալուծվում են (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, ու նրա կինը՝ Վանեսա Թրամփը, ամուսնալուծվում են, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ 13 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծության հայցը դատարան է ներկայացրել կինը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահի հարսը չի պատրաստվում իրավական դաշտում պայքարել համատեղ 5 երեխայի խնամակալության իրավունքի ու ունեցվածքի համար:
Նշվում է, որ զույգն արդեն վաղուց ապրում էր առանձին։
Ամուսինների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ թեև իրենց ուղիները զատվել են, սակայն իրենք կշարունակեն մեծ հարգանք տածել մեկը մյուսի նկատմամբ:















