Լավրովը մոսկովյան համաժողովի ժամանակ բեմ բարձրանալիս վայր է ընկել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը տհաճ իրավիճակում է հայտնվել Մոսկվայում կայացած համաժողովի ժամանակ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Լավրովն «Աշխարհ. հնարավորություններ Ռուսաստանի համար» խորագրով համաժողովի շրջանակում պետք է բեմ բարձրանար ու պատասխաներ մասնակիցների հարցերին:
Սակայն երբ ՌԴ գլխավոր դիվանագետը բեմ է բարձրացել, ոտքը սայթաքել է, ու նա վայր է ընկել: Դրանից հետո պաշտոնյան անմիջապես ոտքի է կանգնել:
«Սայթաքեցի: Գոնե լավ է, որ աստիճանի վրա էի, ոչ թե դիվանագիտական հարթակում»,- կատակել է արտգործնախարարը:










