Վրացական Գուդաուրիում ճոպանուղին վթարվել է. տուժել է ավելի քան 10 մարդ (տեսանյութեր)
Ավելի քան տասը մարդ է վիրավորվել վրացական Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարի հետևանքով, որի ժամանակ վթարվել է ճոպանուղին, հայտնում է Новости Грузия-ն:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Գուդաուրի բնակավայր, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի:
Ինչպես լրագրողներին հայտնել է Կազբեգի քաղաքապետ Ալեքսանդր Զագաշվիլին, միջադեպի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումը և լարվածության կտրուկ անկումը: Մի քանի նստարան, որոնց վրա եղել են զբոսաշրջիկներ, ներքև են սահել՝ ճոպանուղու ստորին կայարան, և բախվել իրար: Դեպքի վայրում աշխատել են փրկարարների և բժիշկների խմբեր:
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել վթարի առնչությամբ:










