Պենտագոնի ղեկավարը մեղադրել է Իրանին Իրաքում ընտրություններին միջամտելու փորձի համար

10:54 • 16.03.18

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը մեղադրել է Թեհրանին Իրաքում ընտրություններին միջամտելու համար, հայտնում է New York Times-ը:


«Մենք անհանգստացնող վկայություններ ունենք, որ Իրանը փորձում է գումարի օգնությամբ միջամտել Իրաքում ընտրություններին: Այդ գումարներն օգտագործվում են թեկնածուների և քվեարկողների վրա ազդելու համար»,- լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը:


Մեթիսը, ով մամուլին է դիմել Աֆղանստան չհայտարարված այցից հետո, նաև նշել է, որ զինվորականների գնահատմամբ՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Թեհրանի կողմից Իրաք փոխանցված միջոցների ծավալը չի կարելի աննշան անվանել: