Քյոլնում տրամվայներ են բախվել. կա առնվազն 40 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Քյոլն քաղաքում երկու տրամվայ է բախվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Վթարի համար պատասխանատու վարորդը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ տուժածների մեծամասնությունը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում:















