Մադրիդում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել փողոցային վաճառականի մահից հետո (լուսանկարներ, տեսանյութ)
Մադրիդի կենտրոնում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել աֆրիկացի ներգաղթյալի մահից հետո։ Տուժածներ կան ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում, հայտնում է The Guardian-ը:
Ոստիկանությունում աղբյուրների տվյալներով՝ 35-ամյա սենեգալցի Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Ականատեսներն ու տղամարդու ծանոթները հայտարարում են, որ նրա մահը տեղի է ունեցել հետապնդման հետևանքով, որն իրավապահները կազմակերպել են փողոցային առևտրականների, այդ թվում՝ սենեգալցու նկատմամբ: Սենեգալցին Իսպանիա էր ժամանել 14 տարի առաջ, բայց չուներ բնակության թույլտվություն:
Հինգշաբթի երեկոյան Մադրիդի Լավապյես թաղամասում, որտեղ բնակվում էր Մբագեն, հավաքվել է մոտ 200 ցուցարար, որոնք բղավել են «Սոցիալակա՛ն, այլ ո՛չ ոստիկանական պետություն», «Մարդասպան ոստիկաններ» և այլ կարգախոսներ: Այնուհետև ցույցերը տարածվել են նաև այլ թաղամասերում, դրանց մասնակիցներն այրել են աղբարկղեր և ոստիկանական մեքենաներ, հարձակվել ավտոբուսի կանգառների և բանկերի մասնաճյուղեի վրա:
Իրավապահները ռետինե փամփուշտներ են օգտագործել իրավախախտների նկատմամբ:

![]()
![]()










