Երևան-Սարատով չվերթը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ում

14:02 • 16.03.18

ՌԴ Սարատով քաղաքի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով այսօր մեկնող ու ժամանող չվերթներ են հետաձգվել: Այդ մասին հայտնում է 4vsar.ru-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը:


Մասնավորապես՝ Երևան-Սարատով (6В-2922) չվերթը, որն իրականացնում էր «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը, ժամանման օդանավակայանում օդերևութաբանական վատ պայմանների պատճառով ստիպված է եղել ուղղվել մոսկովյան «Դոմոդեդովո»:


«Չվերթները կիրականացվեն անմիջապես, երբ Սարատովի օդանավակայանում տեսանելիությունը թույլ տա»,- խոստացել են մամուլի ծառայությունում: