ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանի, որը հայտնի է որպես «զուգագուլպայով խեղդամահ անող»
Ամերիկյան Ջորջիա նահանգի իշխանությունները մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանի, որը հայտնի է որպես «զուգագուլպայով խեղդամահ անող», հայտնում է WRBL հեռուստաալիքը։
67-ամյա դատապարտյալի նկատմամբ դատավճիռն իրագործվել է մահացու ներարկման միջոցով։ Բանտում, որտեղ պահվել է մարդասպանը, հայտնել են, որ նա հրաժարվել է վերջին ընթրիքից։
Կառլտոն Գերին մահապատժի էր դատապարտվել 1986 թվականին՝ երեք տարեց կանանց բռնաբարության ու սպանության մեղադրանքով։
Մեղադրող կողմը վստահ է եղել, որ Գերին մասնակից է առնվազն ևս 9 հարձակումների, որոնք տեղի են ունեցել 1977-1978 թվականներին Կոլումբուս քաղաքում։ Նրա զոհերից շատերը խեղդամահ են արվել զուգագուլպաների միջոցով։










