«Սև հովազ» ֆիլմը 5-րդ անգամ դարձել է հանգստյան օրերի  առաջատարը կինովարձույթում

21:01 • 18.03.18

Ռայան Քուգլերի «Սև հովազ» ժապավենը հինգերորդ անգամ հանգստյան օրերին առաջատարն է դարձել կինովարձույթում:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը, նախկինում նման արդյունք ցույց էր տվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմը:

Նշվում է, որ անցյալ հանգստյան օրերին ֆիլմը 27 մլն դոլար հասույթ է ունեցել: Ընդհանուր եկամուտը ԱՄՆ-ի տարածքում կազմել է 605.4 մլն դոլար: Համաշխարհային հասույթը հասել է 1.1 մլրդ դոլարի:

Երկրորդ տեղում է «Դամբարաններ թալանողը. Լարա Քրոֆթ» ֆիլմը՝ 23.5 մլն դոլար հասույթով, իսկ երրորդ տեղում՝ «Կարելի է միայն պատկերացնել» ժապավենը՝ 17.1 մլն դոլարով:

 

 

 

«Սև հովազ» ֆիլմը 5-րդ անգամ դարձել է հանգստյան օրերի  առաջատարը կինովարձույթում